Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը «զավթած» քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին

Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը «զավթած» քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին
18.10.2024 | 19:13

Մի կողմ թողնելով այն փաստերը, որ Շիրակի մարզի քայլիստները թայֆաների են բաժանված և մրցակցում են միմյանց հետ, որոշ ժամանակ էլ, քայլիստ-դավաճանների գյումրվա ակտիվը փորձում է խլել իշխանությունը Գյումրիում «Բալասանյան դաշինքից»:

Հենց դրանով է պայմանավորվածԳյումրիի նախկին քաղաքապետի, նրա տեղակալի, ներկայիս փոխքաղաքապետի և Սամվել Բալասանյանի կրտսեր որդու դեմ հարուցված քրեական գործերի «ռեինկարնացիան», որոնք իրենց ծանրությամբ շատ թեթև են, բայց քայլիստները և նրանց ծառայող իրավապահներն այնքան են ծանրացնում դրանք, որ տանում են մարդկանց կալանավորմանը՝ դրանով ծառայելով Նիկոլ Անհողին և ճնշում գործադրելով Բալասանյանների վրա ցանկանում են հասնել նրանցից Գյումրիի քաղաքապետի պաշտոնի խլմանը:

Բայց այս պատմությունը ևս մեկ անգամ բացահայտեց Նիկոլի յուրահատուկ ստոր և անշնորհակալ լինելու փաստը:

Գյումրիում բոլորին է հայտնի՝ անուն առ անուն (սկսած Արտակից վերջացրած ինչ-որ մի սահակ անունով մեկի), թե Ախուրյանում Արծրուն Իգիթյանից «իշխանազավթումը» քայլիստները Բալասանյանների շրջապատից և նրանց ծառայողներից ու՛մ միջոցով կազմակերպեցին և հասան հաջողության:

Ավելին, Անի-Մարալիկում քայլիստներն «իշխանազավթումը», ըստ Գյումրիում այդ ժամանակ պտտվող համառ ասեկոսեների, իրականացրել են Միսակ Բալասանյանների տրամադրած գումարներով՝ այսինքն հենց Բալասանյաններն են հովանավորել քայլիստների քարոզարշավը Մարալիկում:

Հետաքրքիր է, «нюх» ունեցող Միսակը մտածում էր, թե Նիկոլի նմանը պետք է շնորհակալությու՞ն հայտնի իրենց Ախուրյանը և Մարալիկը իրենց նվիրելու համար ու հանգիստ թողնի Գյումրու քաղաքապետի աթոռը և դրա դիմաց նրան նշանակի Իրաքում ՀՀ դեսպան:

Ո՛չ, Նիկոլի համար ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր իրեն շատ լավ են եղել և ծառայել:

Նա ատում է նրանց և բոլորին քցում է՝ ինչպես արեց՝ 3 ամիս դեսպանի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սրբորեն կատարեց իր մարդկային վեհ առաքելությունը Սրբորեն կատարեց իր մարդկային վեհ առաքելությունը գործից ազատեց Միսակին և ենթադրաբար անելու է նաև Բալասանյանների հետ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի պարագայում:

Ի դեպ, թուրքի դեմ ծնկած Նիկոլն ու իր գյումրվա թայֆեն ոչ միայն ցանկանում են խլել քաղաքապետի պաշտոնը Բալասանյաններից, այլև ամեն ինչ անելու են, որ քանդեն նրանց թիմը և թույլչ չտան, որ նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին՝ ցանկանալով առանց անակնկալների հաղթել և ավագանի տանել նաև, իբր, ընդդիմադիր, բայց իրականում քայլիստամետ որոշ գործիք-գործիչների իրենց լակտոներով:

Ցավոք, այս պահին որևէ ձևով Բալասանյանները չեն պայքարում քայլիստ դավաճանների անօրինականությունների դեմ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3809

Մեկնաբանություններ

="1" data-href="https://www.irates.am/hyè„›è «è„œå½•è„£è ºè„›è «è„œå½•è„£è º è„›è «è„œå½•è„£è ºè„›è «è„œå½•è„£è º /1752764648" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

ՈՒկրաինայի փլուզումը պառակտման  առավել արդյունավետ ուղին է
ՈՒկրաինայի փլուզումը պառակտման առավել արդյունավետ ուղին է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ու­ղեղ­նե­րում հո­սանքն ան­ջատ­վում է, դրու­թ­յան տեր է դառ­նում մո­մը
Երբ ու­ղեղ­նե­րում հո­սանքն ան­ջատ­վում է, դրու­թ­յան տեր է դառ­նում մո­մը